Մյուրիել Սփարք
Մյուրիել Սփարք անգլ.՝ Muriel Sarah Spark | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 1, 1918[1][2][3][…] |
Ծննդավայր | Էդինբուրգ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] |
Վախճանվել է | ապրիլի 13, 2006[1][2][5][…] (88 տարեկան) |
Վախճանի վայր | Ֆլորենցիա, Իտալիա |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծուհի, վիպասան, դրամատուրգ, խմբագիր, սցենարիստ, գրական քննադատ և կենսագիր |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Հերիոթ-Ուատտի համալսարան[6] և James Gillespie's High School?[6] |
Ուշագրավ աշխատանքներ | The Prime of Miss Jean Brodie?, The Mandelbaum Gate?, The Driver's Seat?, Memento Mori?, The Comforters?, The Ballad of Peckham Rye?, The Bachelors?, The Girls of Slender Means?, The Public Image?, The Takeover?, Territorial Rights?, Loitering with Intent?, A Far Cry From Kensington?, Symposium?, Aiding and Abetting? և The Finishing School? |
Անդամակցություն | Էդինբուրգի թագավորական ընկերություն և Թագավորական գրական ընկերություն |
Պարգևներ | |
Կայք | murielspark.com |
Muriel Spark Վիքիպահեստում |
Մյուրիել Սառա Սփարք (անգլ.՝ Dame Muriel Sarah Spark) - փետրվարի 1, 1918[1][2][3][…], Էդինբուրգ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - ապրիլի 13, 2006[1][2][5][…], Ֆլորենցիա, Իտալիա), բրիտանացի բանաստեղծ, արձակագիր, գրականագետ, քննադատ
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մյուրիել Սփարքը ծնվել է 1918 թվականին շոտլանդական Էդինբուրգ քաղաքի Բրունթսֆիլդ թաղամասում։ Նրա հայրը՝ ինժեներ Բերնարդ Քեմբերգը, հրեա էր[10], Մեծ Բրիտանիա էր գաղթել այն տարիներին ռուսական կայսրության մի մասը հանդիսացող Լիտվայից։ Անգլուհի մայրը բողոքական էր, ինչպես և Մյուրիելը։ Ապագա գրողը սովորել է ծննդավայրի Ջորջ Գիլեփսիի իգական դպրոցում։ 1934-1935 թթ. կոմերցիոն թղթակցության և ճշգրիտ գրելու դասընթաց է անցել Հերիոթ-Ուաթ քոլեջում, որն ավարտելուց հետո մի կարճ ժամանակ աշխատել է որպես անգլերենի ուսուցչուհի, այնուհետև աշխատանքի անցել հանրախանութներից մեկում որպես քարտուղարուհի։ 1937 թվականի սեպտեմբերի 3-ին ամուսնացել է Սիդնեյ Սփարք Օսվալդի հետ, ընդունել նրա ազգանունը։
Պսակադրությունից կարճ ժամանակ անց զույգը մեկնում է Աֆրիկա՝ Հարավային Ռոդեզիա (այժմյան Զիմբաբվե)։ 1938 թ.-ի հուլիսին ծնվում է նրանց որդին՝ Ռոբինը։ Սակայն մի քանի ամսվա համատեղ կյանքն էլ բավական էր, որպեսզի Մյուրիելը համոզվեր, որ իր ամուսինը հոգեկան լուրջ խանգարում ունի, որը դրսևորվում էր բռնության կատաղի պոռթկումներով։ Ամուսնուց բաժանվելով և որդուն վերջինիս մոտ թողնելով՝ Մյուրիելը 1944 թ.-ի սկզբներին վերադառնում է Բրիտանիա, Երկրորդ համաշխարհային պատերազմի մնացյալ ժամանակաշրջանում աշխատում արտաքին գործերի նախարարության հետախուզական բաժնում։ Ընդ որում՝ որդու նյութական կարիքները հոգալու նպատակով կանոնավոր կերպով գումարներ էր փոխանցում։ Ի վերջո՝ երեխայի խնամքի ու դաստիարակության գործով զբաղվում են Մյուրիելի՝ Շոտլանդիայում բնակվող ծնողները։
Գրական աշխատանքով Մյուրիել Սփարքը (նա ամուսնական ազգանունը գերադասեց իր օրիորդական Քեմբերգ ազգանունից) լրջորեն սկսել է զբաղվել պատերազմի ավարտից հետո։ Նրա առաջին ստեղծագործությունները բանաստեղծություններ էին և քննադատական ու գրականագիտական հոդվածներ:Երբ արդեն լավ բանաստեղծի ու գրականագետի համբավ էր ձեռք բերել, ձեռնամուխ եղավ իր առաջին գեղարվեստական արձակ գործի ստեղծմանը։ Դա «Սերովբեն և Զամբեզին» պատմվածքն էր, որը 1951 թվականի Ծննդյան տոների կապակցությամբ լոնդոնյան «Observer» հանդեսի հայտարարած մրցույթում շահեց բարձրագույն պարգևը և միանգամից գրավեց գրական շրջանակների ուշադրությունը՝ թեմայի, նյութի յուրահատուկ մշակման շնորհիվ։ Բայց այդ նույն ժամանակաշրջանում Սփարքը հավատքի, դավանանքի հետ կապված ճգնաժամ էր ապրում։ Այդ դժվարին ամիսներին նրան ֆինանսապես և հոգեպես թև ու թիկունք դարձավ անվանի գրող Գրեհեմ Գրինը. վերջինս ժամանակին ինքն էլ էր ներքին ծանր պայքարի արդյունքում անցում կատարել կաթոլիկական դավանանքին։ Վերջապես, 1954 թվականին Մյուրիելը նույնպես կաթոլիկություն ընդունեց։ Այդ վճռորոշ քայլը ողջունեցին ու խրախուսեցին Գրեհեմ Գրինը, Իվլին Վոն... Այս դարձը ահռելի ազդեցություն գործեց Սփարքի ստեղծագործության վրա. այստեղ ի հայտ եկան կրոնական մոտիվներ, մարդկային կյանքի հետազոտություններ ու մեկնություններ քրիստոնեական պատվիրանների լույսի ներքո։ Մասնավորապես՝ ,,Մխիթարողները»(«The Comforters», 1957) վեպում նա կերտել է տագնապալից հոգիներով մարդկանց անչափ բնական կերպարներ, որոնք բարոյական անորոշության անհանգիստ զգացողություն են առաջացնում։
1959 թվականին Մյուրիել Սփարքը ճաշակեց իր առաջին գրական մեծ հաջողության պարգևած բերկրանքը. լույս տեսավ նրա «Memento mori» վեպը, որը կարելի է անվանել ծերացող մտավորականների «մահվան պարի» չափազանց տպավորիչ արտացոլում, մտավորականներ, որոնք միմյանց հետ անխնա վիճում ու մրցակցում են նույնիսկ այն ժամանակ, երբ մեկը մյուսի հետևից մեռնում են։ 1961 թվականին Սփարքը հրատարակեց ևս մեկ վեպ՝ «Միսս Ջին Բրոուդին ծաղկուն տարիքում» («The Prime of Miss Jean Brodie»), որը, համընդհանուր կարծիքի համաձայն, կարելի է համարել նրա գլուխգործոցը։ 1966-1968 թվականներին մեծ հաջողությամբ բեմականացվեց դրա հիման վրա գրված թատերգությունը, հաջորդ տարում էկրան բարձրացավ փառաբանված կինոնկարը՝ Մեգի Սմիթի մասնակցությամբ, իսկ այնուհետև՝ նաև վեցմասանոց հեռուստաֆիլմը, որը նույնպես հսկայական միջազգային հաջողություն ունեցավ։ 1975 թվականին 75-ամյա Սփարքը գրեց ինքնակենսագրական «Curriculum Vitae» գիրքը, որտեղ պատկերավոր ներկայացնում է իր կյանքի առաջին 39 տարիները՝ ընդհուպ մինչև առաջին վեպի՝ «Մխիթարողների» լույսընծայումը։
1993 թվականին Մյուրիել Սփարքը պարգևատրվել է Բրիտանական կայսրության շքանշանով, 1997 թ.-ին արժանացել Դևիդ Քոհենի մրցանակին։
Վախճանվել է 88 տարեկան հասակում, Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118798197 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 6,0 6,1 The International Who's Who of Women 2006 — Routledge, 2005. — ISBN 978-1-85743-325-8
- ↑ https://www.siv.archives-nationales.culture.gouv.fr/siv/rechercheconsultation/consultation/ir/pdfIR.action?irId=FRAN_IR_026438
- ↑ https://www.englishpen.org/events/prizes/golden-pen-award-for-a-lifetimes-distinguished-service-to-literature/
- ↑ https://www.theguardian.com/books/2010/mar/25/lost-booker-prize-shortlist
- ↑ «Muriel Spark, Novelist Who Wrote 'The Prime of Miss Jean Brodie,' Dies at 88». The New York Times. 2010 թ․ ապրիլի 23.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք Արխիվացված 2013-02-11 Wayback Machine
- Мюриэл Спарк в библиотеке А. Белоусенко Արխիվացված 2018-02-16 Wayback Machine (ռուս.)
- Apostolou F. Seduction and Death in Muriel Spark’s Fiction / F. Apostolou. - Connecticut, Lnd: Greenwood Press, 2001. - 121 p.
- Spark M. Aiding and Abetting / M. Spark. - London: Penguin Books, [Б.г]. - 212 p.
- Spark M. Symposium / M. Spark. - London: Penguin Books, [Б.г]. - 192 p.
- Martin J. The Action Is Not at the Table // www.nytimes.com/books/97/05/11/ reviews/ 970511.11/fitzget.html, (20.09.2001)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Official Website of Dame Muriel Spark (Last Internet Archive capture of defunct website - 5 March 2016)
- Muriel Spark on IMDb
- Muriel Spark personal archive at National Library of Scotland
- The Muriel Spark Papers at Washington University in St. Louis
- Muriel Spark fonds at University of Victoria, Special Collections
- Guardian obituary, 17 April 2006
- In their own words BBC interview 3 December 1971 (Video, 30 mins) Արխիվացված 8 Հունվար 2018 Wayback Machine
- Chrysalis Արխիվացված 2008-05-17 Wayback Machine: a poem by Muriel Spark from TLS, 17 January 2008
- "Dame Muriel Spark", Fellows Remembered, The Royal Society of Literature
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մյուրիել Սփարք» հոդվածին։ |
|